Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանը հանրային պաշտպան Զոյա Սակովային հեռացրեց նախկին դատախազ Ապրես Գրիգորյանի գործով վարույթից, քանի որ պաշտպանը հրաժարվեց գլխից հանել արևային ակնոցը։
Նշենք, որ արևային ակնոցը գլխին չկրելու վերաբերյալ վեճը դատավորի և պաշտպանի միջև սկսվել էր դեռևս 2025-ի մայիսի 19-ին տեղի ունեցած նիստի ժամանակ։ Այդ օրը Գրիգորյանը միջնորդություն էր ընթերցում, երբ դատավոր Վարդգես Ստեփանյանն ընդհատեց նրան և պաշտպան Զոյա Սակովայից պահանջեց գլխից հանել արևային ակնոցը։
Զոյա Սակովան հրաժարվեց գլխից հանել ակնոցը, ինչից հետո դատավորը «նկատողություն» հայտարարեց պաշտպանին։ Եվ ահա հերթական նիստում դատավոր Վարդգես Ստեփանյանը նիստը սկսել է պաշտպանից արևային ակնոցը գլխից հանելու պահանջով։
Պաշտպան Սակովան ասել է, որ չի կատարելու դատարանի անօրինական կարգադրությունը։ Դատավորն էլ շարունակ պնդում էր, թե դատարանի կարգադրությունը չկատարելու ընթացակարգ առկա չէ, եթե պաշտպանը դեմ է դատավորի գործողություններին, դատավարական համապատասխան ընթացակարգերով կարող է արտահայտել իր դիրքորոշումը, սակայն դա չի ենթադրում չկատարել դատարանի կարգադրությունը։
Արդյունքում, դատարանքում խոսակցությունը այնքան է է թեժանում , որ դատավոր Ստեփանյանը որոշում է կայացնում պաշտպանին հեռացնել գործի վարույթից, քանի որ պաշտպանը մինչև վերջ պնդել է, որ չի հանելու ակնոցը։
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել ենք Հանրայնին պաշտպանի գրասենյակի ղեկավար Գեւորգ Մկրտչյանի հետ հասկանալու համար, թե ինչ քայլեր են իրականացվելու դատավորի որոշման մասով:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















