
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վաղը Ծաղկաձորում կմեկնարկի ՀՅԴ Գերագույն ժողովը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Արմեն Ռուստամյանը պահպանելու է իր կարգավիճակը, որպես Գերագույն մարմնի ներկայացուցիչ։ Սակայն «Արմենն ուղնուծուծով կդառնա հրանտական»,– տեղեկացրեց ՀՅԴ մեր աղբյուրը։
Հիշեցնենք, որ մինչ ընկեր Վահանի՝ Գերմանիայում դեսպան դառնալը, ընկեր Արմենը վահանական էր։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն նաև չի մտնի կոալիցիա։
Ի դեպ, այս որոշումը ՀՅԴ-ն կայացրել է, որպեսզի ոչ միայն պահպանի դեմքը, այլև խուսափի սփյուռքյան կառույցների դժգոհությունից, որոնք կատեգորիկ դեմ են կոալիցիա մտնելուն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։