Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաշխարհային տեխնոլոգիական ընկերության ղեկավարի դավաճանությունը բացահայտվել է Coldplay-ի համերգի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համաշխարհային տեխնոլոգիական ընկերության ղեկավարի դավաճանությունը բացահայտվել է Coldplay-ի համերգի ժամանակ

Coldplay խմբի համերգի ժամանակ «kiss cam»-ի կադրերը սկանդալային իրավիճակ են ստեղծել, երբ տեսախցիկը ֆիքսել է ամուսնական դավաճանության կասկածելի պահ՝ բացահայտելով համաշխարհային հայտնիություն ունեցող տեխնոլոգիական ընկերության ղեկավարի և նրա մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավարի սիրավեպը։ Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինը բեմից կատակել է, որ նրանք, հավանաբար, «սիրավեպ ունեն»։

Կադրերում երևում է, թե ինչպես Astronomer ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Բայրոնը և ընկերության մարդկային ռեսուրսների ղեկավար Քրիստին Քաբոթը համերգի ժամանակ՝ Բոստոնի մոտ գտնվող Gillette մարզադաշտում, գրկախառնված են եղել։ Երբ նրանք նկատել են, որ հայտնվել են էկրանին, Քաբոթը ձեռքերով փակել է դեմքը, իսկ Բայրոնը փորձել է թաքնվել տեսախցիկից։ Հավելենք, որ ընկերության ղեկավորը ամուսնացած է և ունի երկու երեխա։

Սկզբում Coldplay-ի մենակատար Քրիս Մարտինը կարծել է, թե տեսախցիկը պարզապես սիրառատ պահ է ֆիքսել։ «Տեսեք այս երկուսին», — ասել է նա։ Սակայն զույգի արձագանքը շփոթեցրել է նրան։ «Օ՜, ի՞նչ է կատարվում։ Կամ սիրավեպ ունեն, կամ պարզապես շատ ամաչկոտ են», — հավելել է Մարտինը։ «Հույս ունեմ՝ վատ բան չարեցինք», — ասել է նա ավելի ուշ։

Astronomer ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականության և տվյալների վերլուծությամբ, գնահատվում է մոտ 1.2 միլիարդ դոլար։ Հաղորդվում է, որ Բայրոնը ամուսնացած է Մեգան Քերիգան Բայրոնի հետ, իսկ Քաբոթը վերջերս է ամուսնալուծվել իր նախկին ամուսնուց՝ Քենեթ Թորնբիից։
Բայրոնի նախկին աշխատակիցները պատմել են, որ այս միջադեպը լայն արձագանք է գտել նախկին աշխատակիցների խմբերում, և շատերը ծիծաղել են՝ նշելով, որ Բայրոնը համարվում էր «դավաճան» ղեկավար։

Astronomer ընկերությունը, ինչպես նաև Բայրոնն ու Քաբոթը, չեն արձագանքել լրատվամիջոցների հարցումներին։
Համերգի տեսանյութը վիրուսային տարածում է գտել սոցիալական ցանցերում, հազարավոր օգտատերեր այն տեղադրել են X-ում և TikTok-ում: Միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ մեղադրել են Բայրոնին կնոջը դավաճանելու համար:

Անի Վարդանյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս