Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես շարունակելու եմ խմել այդ աղբը»․ Դոնալդ Թրամփը գոհ չէ CocaCola-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհ չէ CocaCola-ից և ինչ-որ բան է ցանկանում անել դրա հետ։

ԱՄՆ նախագահն ասում է, որ համոզել է ընկերությանը փոխել իրենց հայտնի ըմպելիքի բաղադրատոմսը։ Թրամփը ասում է, որ ղեկավարները համաձայնվել են ԱՄՆ-ում օգտագործել շաքարեղեգի շաքար եգիպտացորենի օշարակի փոխարեն։

«Ես խոսել եմ Coca-Cola-ի հետ՝ Ամերիկայում իրական շաքարեղեգի շաքար օգտագործելու վերաբերյալ, և նրանք համաձայնել են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Coca-Cola-ի ղեկավարներին։ Սա շատ լավ քայլ կլինի նրանց կողմից-կտեսնեք։ Պարզապես ավելի լավն է»,-գրել է Դոնալդ Թրամփը։

Նախագահի նվիրվածությունն Diet Coke-ին վաղուց է հայտնի, այդ թվում՝ նրա «Diet Coke կոճակը», որը փոքրիկ փայտե տուփ էր՝ փոքրի կոճակով, տեղադրված իր աշխատասենյակի սեղանի․ դրա վրա սեղմելով՝ սպասավորը բերում էր նրա սիրելի ըմպելիքը։

Սակայն Թրամփը նաև հակասություններ է ունեցել ընկերության հետ՝ հատկապես 2021-ին, երբ Coca-Cola-ն քննադատեց Ջորջիա նահանգի՝ քվեարկության հասանելիությունը սահմանափակող օրենքները։ Այնուամենայնիվ, Թրամփի սեփականությունները շարունակում էին վաճառել այդ ապրանքանիշի ըմպելիքները։

Ավելի վաղ՝ 2012-ին, երբ Թրամփը դեռ բիզնեսմեն էր, գրել էր, որ ընկերությունը «դուր չի գալիս ինձ», սակայն նաև հավելել էր․ «Ոչինչ, ես միևնույնն է շարունակելու եմ խմել այդ աղբը»։

Անահիտ Պետրոսյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս