Վատնել են պետական միջոցները եւ միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով ՀՀ պետբյուջեին. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «ՀՀ ՏՄՊՊՀ-ն պետգնումների ոլորտում խախտումներ կատարած երեք՝ «Սեար գրուպ», «Երեքնուկ» եւ «Ամարաս Յուս» ընկերությունների գործով առաջիկայում դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ սրանք այն ընկերություններն են, որոնք շարունակ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում՝ խանգարելով այլ ընկերությունների գործունեությունը: Այսինքն՝ մանկապարտեզներին, ծերանոցներին եւ մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ՝ իրականից եռակի-քառակի բարձր գներով՝ վատնելով պետական միջոցները եւ միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով ՀՀ պետբյուջեին: Ի դեպ, ՀՀ վերահսկիչ պալատն իր՝ 2013-ի տարեկան հաշվետվության մեջ նույնպես անդրադարձել էր գնումների ոլորտին՝ հայտնաբերելով խոշոր չափով խախտումներ: Այդ ընկերություններից են «Տիսա»-ն եւ «Դանինի»-ն: «Ժողովուրդ»-ի  հարցին` արդյոք  Հանձնաժողովը «Տիսա»-ում ուսումնասիրություններ անցկացրել է, թե ոչ, մամլո խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանեց. «Խնդիրը հենց դա էր, որ մի ընկերություն Հանձնաժողովի կողմից պատժվում էր, նրանք անմիջապես մեկ այլ ընկերություն էին բացում ուրիշ անունով, որի հետ կապված ոչ մի խնդիր չէր լինում: «Տիսա»-ն հենց նման ընկերություն էր, որը կապակցված էր «Ամարաս Յուս»-ի, «Երեքնուկ»-ի հետ, բայց իրականում իրավաբանորեն լրիվ մաքուր էր ու խնդիր չուներ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս