Armenian text to speach

Ռուբիկ Հակոբյանին ձերբակալել են իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ»-ը գրում է․ «Քիչ առաջ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է բերման ենթարկվել քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով վերջին շրջանում խիստ քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին:

Մենք կապվեցինք նրա որդու` Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի հետ, նա մեզ պատմեց, որ ոստիկանները գնացել են իրենց տուն, միայն մայրն է եղել տանը, սպասել են մինչեւ հայրը գնացել է տուն եւ հորը տարել են Երեւանի վարչություն։

Իսկ թե ինչի համար են տարել, որն է բերման ենթարկելու առիթը, Հակոբյանն ասաց` չգիտի. «Մի պոռնկություն հորինած կլինեն»»։




Լրահոս