Armenian text to speach

Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում. Սվիրիդենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

«Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն ամերիկյան կողմի հետ: Այնուհետև կլինեն տեխնիկական աշխատանքներ», – նրա խոսքերն է մեջբերում «Общественное. Новости» հրատարակությունը։

Նախորդ օրը Զելենսկին The New York Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ կողմերը «քննարկում են «մեգա-գործարք», որի շրջանակներում Միացյալ Նահանգները կգնի մարտական փորձարկումներ անցած ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ Կիևի կողմից Ամերիկայից մի շարք զենքեր գնելու համաձայնության դիմաց»:




Լրահոս