Armenian text to speach

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զnհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։

Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ Բոնդին էլ նշել է, որ դատախազները գտնվում են դեպքի վայրում և «պարզում են մանրամասները»։

Ականատեսների խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ իրավապահ մարմինները զինամթերք էին տեղափոխում մեկ վայրից մյուսը։




Լրահոս