Armenian text to speach

Ուկրաինան հաքերային հարձակում է իրականացրել «Գազպրոմի» և դուստր ընկերությունների սերվերների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը հուլիսի 17-ին լայնածավալ կիբերհարձակում է իրականացրել ռուսական «Գազպրոմի» և նրա շուրջ 400 դուստր ընկերությունների համակարգիչների ու սերվերների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Kyiv Independent»-ին հայտնել է հետախուզական գերատեսչության աղբյուրը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման արդյունքում ոչնչացվել են մեծածավալ տվյալներ և տեղադրվել է հատուկ ծրագրային ապահովում, որը նախատեսված է տեղեկատվական համակարգերի հետագա վնասման համար։ Ըստ աղբյուրի՝ 20 հազարից ավելի համակարգային ադմինիստրատորներ զրկվել են «Գազպրոմի» ներքին համակարգերին հասանելիությունից, իսկ տվյալների կրկնօրինակները ամբողջությամբ ոչնչացվել են։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։




Լրահոս