Armenian text to speach

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։

«Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», – հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։ Աղբյուրի տվյալներով՝ Միացյալ Նահանգները մասնակցում է բանակցություններին, որոնք ուղղված են Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի Աս-Սուվեյդա նահանգ տեղակայման վերաբերյալ համաձայնության գալուն, որտեղ ուրբաթ օրը շարունակվել են արաբական ցեղերի և դրուզների միջև բախումները։

Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմերը համաձայնել են օրվա վերջում ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն Սիրիայում իրավիճակի լիցքաթափմանը։ The Times of Israel-ի տվյալներով՝ Իսրայելը պատրաստ է համաձայնվել Աս-Սուվեյդա նահանգում սիրիական անվտանգության ուժերի սահմանափակ ներկայությանը 48 ժամով, չնայած հրեական պետության իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ թույլ չեն տա Դամասկոսի զինված ուժերի ներկայությունը այս տարածաշրջանում։




Լրահոս