Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են իրավապահները մտել նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տուն․ որդին մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քննիչը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել:  Այս մասին հայտնում է նրա որդին՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի կալանքի միջնորդությունը կքննվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ժամը 24։00-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Քննչական կոմիտեից ԶԼՄ-ներին հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմնադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականցող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է:

Նախկին պատգամավորի որդին՝ Սամվել Հակոբյանը, պատմում է թե ինչպես են իրավապահները մտել իրենց տուն։

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




Լրահոս