Armenian text to speach

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – նշել է Մերցը։

Կանցլերը հավելել է, որ քանի դեռ Ուկրաինան գտնվում է զինված հակամարտության վիճակում, ԵՄ-ին անդամակցությունը «հազիվ թե հնարավոր լինի»։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, Գերմանիան ձգտում է «Ուկրաինային որքան հնարավոր է մոտեցնել Եվրամիությանը և այն որքան հնարավոր է սերտորեն կապել դրա հետ»։




Լրահոս