Վազգեն Մանուկյանը չի ճանաչում Հովիկ Աբրահամյանին, իր մասին թերթերում է կարդացել. «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկարողանա լավ ղեկավարել կառավարությունն՝ ասաց, որ դեռեւս պետք է սպասել: «Վարչապետին նշանակում է իշխող կուսակցությունը, ու իր մասին գնահատական, որպես վարչապետի, կարելի է անել, ասենք, մի 6 ամիս հետո, իսկ մինչեւ այդ ես որեւիցե գնահատական տալ չեմ ուզում»,-նշեց մեր զրուցակիցը: Հարցին՝ այսքան տարի տեսնելով Հ. Աբրահամյանի գործունեությունը տարբեր ոլորտներում, արդյոք չի կարելի գնահատական տալ, ասաց. «Ես իրեն շատ քիչ եմ ճանաչում, ես իր մասին թերթերում եմ կարդացել, պրակտիկորեն իրեն չեմ ճանաչում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս