Շաբաթ օրը Գազայի հատվածի հարավում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, մոտ 100-ը՝ վիրավորվել, հաղորդում է «Ալ-Ջազիրան»՝ հղում անելով պաղեստինյան բժշկական աղբյուրներին։
«Պաղեստինյան բժշկական աղբյուրների համաձայն՝ Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների միջև գտնվող «Գազայի մարդասիրական հիմնադրամ» ամերիկյան կազմակերպության կողմից ղեկավարվող մարդասիրական օգնության կենտրոնի մոտ օկուպացիոն ուժերի կողմից պաղեստինցիների վրա հարձակումների հետևանքով զոհվել է 12 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են», – հաղորդել է հեռուստաալիքը։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարդասիրական օգնության բաշխման կենտրոնների վրա Իսրայելի զինվորականների կրակոցների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը՝ մայիսի 27-ից ի վեր հասել է 877-ի, ավելի քան 5600 մարդ վիրավորվել է։





























