Armenian text to speach

Սիրիայի նախագահը հայտարարել է Աս-Սուվեյդայում ժամանակավոր հրադադարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է անհապաղ հրադադարի մասին Աս-Սուվեյդա նահանգում, որտեղ բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների և դրուզ լեռնային ինքնապաշտպանական ուժերի միջև։

«Հաշվի առնելով երկրի դժվարին իրավիճակը, ձգտելով փրկել սիրիացիների կյանքը, պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը և նրա ժողովրդի անվտանգությունը, և առաջնորդվելով ազգային շահերով և մարդասիրական նկատառումներով, Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը հայտարարում է անհապաղ և համապարփակ հրադադարի մասին», – ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Ալ-Շարաան կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հրադադարը, «դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր տարածքներում, ապահովել քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և մարդասիրական օգնության անխոչընդոտ մատակարարումը»։

«Այս առումով անվտանգության ուժերը ժամանել են մի շարք տարածքներ՝ հրադադարի պահպանումն ապահովելու, հասարակական կարգը պահպանելու և քաղաքացիների ու նրանց ունեցվածքի անվտանգությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։




Լրահոս