Գուրգեն Արսենյանին նախարարական պորտֆե՞լ է առաջարկվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը «պերսոնալ» առաջարկ է ստացել կառավարությանը «մաս» կազմելու. նրան նախարարական պորտֆել է առաջարկվել:

Այդպե՞ս է՝ հարցրինք ԲՀԿ-ում ՄԱԿ ներկայացուցիչ Գ. Արսենյանին: «Չկա եւ չի կարող լինել նման բան. եթե «գաղտնիք» չէ, իսկ ի՞նչ նախարարություն էին ինձ առաջարկում»: Կարծես՝ էկոնոմիկայի: «Դա՜»,- հեգնանքով «հավելեց» նա: Եթե ունենայինք Ձեր ուզած` ծաղկուն երկիրը, ո՞ր նախարարությունը կնախընտրեիք ղեկավարել: «Նավթի ու գազի»:

Նկատենք, սակայն, որ մի քանի օր է, ինչ Գուրգեն Արսենյանը հեռուստաեթերից չի իջնում՝ քաղաքագիտական վերլուծություններ է անում: Այդ թվում՝ խորիմաստ տեսքով պարզունակ հայտարարություններ, թե որ հրապարակումները ում կողմից են պատվիրվում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս