Armenian text to speach

Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։

Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» կողային հայելու ապակին։

Նույն փողոցում կայանված մեկ այլ «Մազդայի» կողային հայելու ապակին էլ գողացել էին հուլիսի 16-ի ժամը 16:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում:
Երեք դեպքով էլ կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին:

Համայնքային ոստիկանության Մարաշի և Նոր Նորքի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մազդաներից գողությունները կատարել է Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 33-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել, տեղափոխվել է Մարաշի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս