Armenian text to speach

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։

«Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է հունգարացի ֆերմերներին։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը Հունգարիան դարձնում է խոցելի շանտաժի համար։

Ես երբեք չեմ համաձայնի, որ հունգարացիները կստանան իրենց հասանելիքը միայն այն դեպքում, եթե ենթարկվեն Բրյուսելի պատերազմի, միգրացիայի և տրանսգենդերային քարոզչության աջակցության քաղաքականությանը: Լավ կլիներ, եթե Բրյուսելը իմանար հունգարական պատասխանը՝ երբեք», – գրել է կառավարության ղեկավարը իր Ֆեյսբուքյան էջում:




Լրահոս