«Ոչ մի սպասելիք չունեմ դատախազից». «ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «2013թ. նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալ Հարություն Սարգսյանը հայտարարել էր, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի  ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից: Հրապարակումից հետո, 2013թ. դեկտեմբերի 4-ին, Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերով: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ գործը կարճվել է եւ իրենք բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին. «Ոչ մի սպասելիք չունեմ դատախազից, բայց կսպասենք պատասխանին, որ դիմենք դատարան»: Նշենք, որ Հարությունի մարմնի վրա առկա էր եղել մի կոշտուկ, որի համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ըստ պաշտպանի` դատաբժիշկը չի կարողացել հասկանալ, թե դա ինչ կոշտուկ է եղել»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս