
Վիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ալեկոծ ծովում խորտակված զբոսանավից հինգ մարդ զոհվել է, ևս 12-ը՝ փրկվել, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։
«Շաբաթ երեկոյան դրությամբ որոնողական-փրկարարական գործողությունն իրականացնող սահմանապահները հաստատել են 12 մարդու փրկությունը և հինգ մարդու մահը, մինչդեռ ևս 36 մարդ դեռևս համարվում է անհետ կորած։
Քուանգ Նինհ նահանգի իշխանությունների տվյալներով՝ Wonder Sea զբոսանավը շաբաթ օրը՝ մոտավորապես 13:45-ին (Մոսկվայի ժամանակով 09:45-ին), խորտակվել է Հալոնգի ծոցում՝ Դաու Գո քարանձավի մոտակայքում։
Նավում եղել է 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ, այդ թվում՝ բազմաթիվ ընտանիքներ՝ երեխաներով», – ասվում է հաղորդագրության մեջ։ Հրատարակությունը ոչինչ չի հաղորդում վիրավոր զբոսաշրջիկների ազգության մասին։
Փրկարարական գործողությունը, որը սկսվել է կեսօրին՝ ուժեղ անձրևի և փոթորկի պայմաններում, շարունակվում է ամբողջ օրվա ընթացքում, հաղորդում է պորտալը։