
Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տոնելով կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ` նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթը:
Հիշեցնենք, որ եզրափակիչին չէր մասնակցում արքայական ակումբի առաջատարներից Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն առանց նրա էլ թիմը կարողացավ 2:1 հաշվով հաղթել «Բարսելոնային»:
Նշենք, որ առաջին խաղակեսն ընթանում էր հավասար պայքարով, սակայն առաջին խաղակեսի հաշիվն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Ռեալի»:
Ընդմիջումից հետո «Բարսելոնային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն 85-րդ րոպեին Գարեթ Բեյլը երկրորդ գնդակն ուղարկեց կատալոնացիների դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին: