Armenian text to speach

Ում է պատկանում «Ռիբոկ» սպորտային ակումբը. ինչ ստուգումներ են իրականցնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Քննչական կոմիտեն գործողություններ է իրականացնում «Ռիբոկ» սպորտային ակումբում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Երևանում պաշտոնապես բացվել էր «Ռիբոկ» սպորտային ակումբը: Բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել էին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Ռիբոկ» սպորտային ակումբի սեփականատերեր Արմենուհի և Պետրոս Գևորգյանները: Ներկա էր եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Ռիբոկ»-ը Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացվում: Ակումբի շինարարությունը մեկնարկել էր դեռևս 2015 թվականին, ավարտվել` 2017 թվականի հունիսին: Ծրագրի արժեքը կազմել էր 23 մլն եվրո: Կենտրոնը կառուցվել է միջազգային չափանիշներով` «Ռիբոկ» ընկերության հսկողությամբ և հագեցվել է ֆիթնես ոլորտում առաջատար 40 ընկերությունների լավագույն սարքավորումներով:

«Ռիբոկ»-ի պաշտոնական ներկայացուցիչ Դենիել Ալվարեսը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հայաստանյան թիմի հետ համագործակցության արդյունքները գոհացուցիչ են:

«Հետխորհրդային երկրներից մեզ շատ են դիմում «Ռիբոկ»-ի ներկայացուցչություն ունենալու համար, մենք Հայաստանում տեսանք այդ պոտենցիալը և մեզ դուր եկավ հայաստանյան թիմի առաջարկությունների հետաքրքիր փաթեթը: Մենք շատ ուրախ ենք համագործակցության համար, արդյունքները գոհացուցիչ են: Այստեղ լավագույն պայմաններն են ստեղծված»,-նշել էր Դենիել Ալվարեսը:

«Ռիբոկ» սպորտային ակումբի գլխավոր հիմնադիր տնօրեն Արմենուհի Գևորգյանը ասել էր, որ իրենք ներկայացնում են ճկուն փաթեթներ: Ակումբը կարող է տարեկան սպասարկել շուրջ 15 հազար մշտական հաճախորդի, որոնք կարող ենք ձեռք բերել մեկամսյա, եռամսյա, վեցամսյա և տարեկան այցելության փաթեթներ: Այցելուները կարող են օգտվել լողավազանի, ֆիտնեսի, ջրային աերոբիկայի, մարզասրահի ծառայություններից:

Հավելենք, որ Արմինե և Պետրոս Գևորգյանները ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) զավակներն են: Արդեն մի քանի ժամ է Armlur.am-ը փորձում է կապ հաստատել նրանց հետ, սակայն ապարդյուն, նրանք մեր զանգերին չեն պատասխանում:

Ռուբեն Գևորգյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երկրում չէ ու տեղյակ չէ, թե ինչ է կատարվում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս