Armenian text to speach

Լոնդոնը ցանկանում է հայտարարել «50-օրյա արշավ»՝ Ուկրաինային զինելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պատրաստվում է հուլիսի 21-ին Կիևի դաշնակիցների հանդիպմանը կոչ անել Ուկրաինային զինելու «50-օրյա արշավ» սկսել, հաղորդում է The Telegraph-ը։

Հրատարակության տվյալներով՝ Հիլին պնդելու է, որ Ուկրաինային Արևմուտքի ռազմական աջակցությունն ավելանա՝ Ռուսաստանին ստիպելու համար նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց «շատ խիստ մաքսատուրքեր» սահմանել, եթե ուկրաինական հակամարտությունը չկարգավորվի 50 օրվա ընթացքում: Սա նշանակում է առնվազն 100% մաքսատուրք Ռուսաստանից և նրա առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների վրա:




Լրահոս