Բանգլադեշի մայրաքաղաքում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, վիրավորների թիվը 100-150 է, հաղորդում է Daily Star-ը ՝ հղում անելով կառավարության պաշտոնյաներին։
«Մայլսթոուն քոլեջի տարածքում Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ», – թերթին ասել է Բանգլադեշի հրշեջ և քաղաքացիական պաշտպանության մամուլի խոսնակ Շահջահան Շիկդերը։
Իր հերթին, Առողջապահության նախարարության գլխավոր խորհրդականի հատուկ օգնական Սայեդուր Ռահմանը հայտնել է 16 զոհի մասին: Նա նշել է, որ ինքնաթիռի վթարի հետևանքով «վիրավորվել է 100-150 մարդ»:





























