Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանnւթյան փորձ՝ Արթիկի սարերում․ ինչպես են ոստիկաններն ընկել ենթադրյալ հանցագործների հետևից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի հետ զրույցում փաստաբան Գոռ Գևորգյանը ահազանգել էր, որ իրավապահները քայլեր իրականացնեն Արթիկում սպասվող հանցագործությունը կանխելու համար:

Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում նշել էր, որ Արթիկում 772 ոչխար են գողացել ու իրավապահները մատները մատներին չեն տալիս գողին ու հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար:

Armlur.am-ի այս ահազանգից հետո իրավիճակը ոչ թե բարելավվում, այլ վատթարանում է: Ոստիկանների ներկայությամբ ոչխարներ գողացած անձը մեքենան քշում է տուժողների ուղղությամբ՝ ցանկանալով վնասել նրանց։

Հիշեցնենք, որ հայտնել էինք, որ ըստ փաստաբանի՝ 772 ոչխար են գողացել եւ կոնկրետ անուններ են տվել, սակայն որեւէ քայլ չի իրականացվում։

Հավելենք՝ ArmLur.am-ին ՆԳՆ-ից հայտնեցին. «Խնդրո առարկա միջադեպից անմիջապես հետո երկու անձ ոստիկանության ծառայողների կողմից տեղում ձերբակալվել են, մասնավորապես՝ մեկը սպանության փորձի, մյուսը՝ սպանության սպառնալիք հնչեցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Բացի այդ, տեղում ծառայություն իրականացրած համայնքային ոստիկանները ժամանած լրացուցիչ ուժերի հետ միասին կանխել են քննչական գործողության իրականացման վայրից ոչխարների հոտի տեղափոխումը:
Նկարագրված գործողությունները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հրապարակված տեսագրության մեջ արտացոլված չեն»:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս