5 ՄԼՆ` ԽԱԲԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ հրապարակել է սուրճի շուկայում իրականացրած վարույթի արդյունքները: Հինգ ընկերություններ տուգանվել են 5-ական մլն դրամով: Դրանք են` «Ֆերրո» («Ֆերրո» ապրանքանիշ), «Վալետտա» («Պրեմիեր» ապրանքանիշ), «Բյուրակն» («Պիրամիդ Էլիտ» ապրանքանիշ) «Վանս գրուպ» («Սթար» ապրանքանիշ), «Ասկոլիո» («Մարսել» ապրանքանիշ):
Բոլոր այս սուրճերը վաճառվում են «հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի» մակնշումով, սակայն ՏՄՊՊՀ-ի կողմից պատվիրված լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ սուրճերը պարունակում են կողմնակի խառնուրդներ: Ըստ փորձագետների` դրանք կարող են լինել ցորեն, գարի եւ կաղին:
Հիշեցնենք, որ կարագի փոխարեն սփրեդ վաճառելու համար ընկերությունները տուգանվեցին 3-ական մլն-ով:




Լրահոս