Այս պահին, փաստորեն, Հայաստանը կոալիցիա չունի:
Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` հավելելով, որ, որպես այդպիսին, մնում է միայն ՀՀԿ-ն:
Արամ Կարապետյանի համոզմամբ` այս պահից սկսած` ՀՀԿ-ն իր մեջ կընտրի անկուսակցական մարդկանց, օրինակ ՕԵԿ-ից կամ ՀՅԴ-ից, ինչն էլ այդ մարդկանց հնարավորություն կտա խոսափել կուսակցական պատասխանատվությունից:
«Այսինքն` հիմա ողջ պատասխանատվությունն իր վրա կվերցնի ՀՀԿ-ն: Իսկ եկող ընտրություններին իշխանությունից ոչ ոք չի լինի, և կլինի հարյուր տոկոս ընդդիմություն: Իշխանության մեջ ինչքան մարդ կար, հիմա կդառնա մոլի ընդդիմություն: Ու ի՞նչ է սա նշանակում: Միակուսակցությու՞ն է, բազմակուսակցությու՞ն, թե՞ կոալիցիա: Անհասկանալի համակարգ է»,- բնութագրեց Կարապետյանը` հավելելով, որ ՕԵԿ-ը խելոքություն դրսևորեց` դուրս գալով կոալիցիայից:
Տաթև Հարությունյան