«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։
Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Եղանակային պայմաններն նպաստավոր են եղել մշակաբույսերի հասունացման և բերքահավաքի համար։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային, բանջարաբոստանային մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է առվույտի երրորդ հունձ։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, աշնանացան ցորենի, եգիպտացորենի հասունացումը և կատարվել է բերքահավաք։ Բանջարանոցային մշակաբույսերի դաշտերում իրականացվել է միջշարքային փխրեցում։
Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը գտնվել են մոմային հասունացման փուլում, որոշ շրջաններում հասունացել են։






















































































