Armenian text to speach

 ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, առաջիկայում ՀՀ-ում ահաբեկչական գործողությունների պլանավորման կամ բոլորին հայտնի «Հեղաշրջման պլան»-ի քրեական վարույթով մաս կառանձնացնի եւ մի քանի մեղադրյալների վերաբերյալ գործերը հապշտպ դատարան կուղարկի։

Հունիսի 25-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ-ն նաեւ մի շարք ձայնագրություններ էր հրապարակել։

Ի պատասխան ՔԿ պաշտոնական հաղորդագրության՝ մի շարք փաստաբաններ մինչեւ օրս ահազանգում են՝ նշելով, որ հրապարակված ձայնագրությունները ամբողջական չեն եւ համատեքստից կտրված են։

Այս վարույթով Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանության բռնազավթման հոդվածներով։ Վարույթով կալանավորված է 16 անձ:

Այս ամենից հետո գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նույն քրեական վարույթի շրջանակում կալանքի տարավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Սարգսյանին։

Իհարկե արդեն կանխատեսելի է, թե ինչ ավարտ կունենա այս քրեական վարույթը, հատկապես եթե հիշենք, թե որքան են նման շինծու գործերով տարբեր ժամանակներում Փաշինյանի ընդդիմախոսներին ճնշելու, լռեցնելու փորձեր արվել. Արթուր Վանեցյան, Վահրամ Բաղդասարյան, Աշոտ Մինասյան Ալբերտ Բազեյան… Եվ այս շարքը շարունակական է լինելու, քանի Նիկոլ Փաշինյանը անձամբ վարում է իր ֆեյսբուքյան էջը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպմանը ներկա գտնված անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մերժել է հանդիպել անհետ կորած զինվորների ծնողների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ծնողները տեւական ժամանակ կապ են հաստատել նրա աշխատակազմի հետ՝ պահանջելով հանդիպում կազմակերպել եւ հասկանալ, թե Աբու Դաբիում իրենց զավակների հարցը բարձրացվել է, թե ոչ։ Արդյունքում աշխատակազմից հարցը անտեսել են՝ հետաձգելով այսօր-վաղվա, եւ ավելի ուշ ասել, թե Գրիգորյանը չի կարող ընդունել ծնողներին, ու սլաքները ուղղել են ԱԱԾ թե՝ գնացեք այնտեղ։ Ի պատասխան՝ ծնողները զայրացած պնդել են, որ իրենք անձամբ Աբու Դաբի գնացած Գրիգորյանի հետ են ուզում հանդիպել, ինչու են իրենց դրդում գնալ ծայրահեղ քայլերի։ Սակայն անվտանգության խորհրդի քարտուղարը այդպես էլ չի ընդունել նրանց։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի երկկողմ հանդիպումը: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Սակայն հանդիպումից ավելի քան մեկ շաբաթ անց դեռ ոչ մի խոսք չկա՝ նրանք անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների հարցը որեւէ կերպ քննարկել են, թե ոչ:

 

 

 

Երեւանի դատախազը 1 տարում 17 մլն արժողությամբ 2 մեքենա է գնել. «Ժողովուրդ»

 

Ազգային ժողովում հուլիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից ներկայացված հաղորդումը ուղարկվել է Երեւանի քաղաքային դատախազություն: Սա նշանակում է, որ Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի ձեռքում է, թե հայոյախոս ու ջարդարար ՔՊ-ական պատգամավորները կպատժվեն, թե ոչ: Մենք հաղորդման հետ ներկայացրել ենք մանրամասն նկարագրությամբ տեսանյութ՝ հայտնելով, թե ՔՊ-ականներից ով ինչով է աչքի ընկել հուլիսի 8-ին:

Եվ քանի որ հարցի հանգուցալուծումը կախված է դատախազից, կարեւոր է իմանալ, թե ով է Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, ինչ ունեցվածք ունի:

Չխախտելով «Ժողովուրդ» օրաթերթի ավանդույթները՝ ներկայացնենք, թե ինչ հայտարարագիր է ներկայացրել Մանուկյանը, որն այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի նոյեմբերին։ Վերջինիս կինը՝ Սոնա Առուստամյանը եւս նույն համակարգում է աշխատում. ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազի տեղակալ է:

Ռաֆայել Մանուկյանը հայտարարագրել է 2 հողամաս Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ ձեռք բերված 2000 եւ 2002 թվականներին։

2024 թվականին դատախազը գնել է Lexus մակնիշի 2 մեքենա 2022 թվականի արտադրության։ Մեքենաներից մեկն արժեցել է 17 մլն 550 հազար դրամ, ձեռք է բերվել անհատից, իսկ մյուս՝ 17 մլն 290 հազար դրամ արժողությամբ մեքենան ձեռք է բերվել «Տոյոտա Երեւան» ՍՊԸ-ից։

Հետաքրքիրն այն է, որ անհատից գնած մեքենան դատախազը վաճառել է նույն տարում նույն արժեքով. մյուս մեքենան պահպանվել է տարեվերջին։

Դատախազի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 770 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 7 հազար դոլար եւ 5 մլն 200 հազար դրամ։

Երեւան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 66 մլն 518 հազար դրամ, որից 16 մլն 600 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ գլխավոր դատախազությունից։ Եկամուտներից գրեթե 40 մլն 590 հազար դրամը վարկ է ՀՀ տարբեր բանկերից։

Հետաքրքիր եւս մեկ հանգամանք կա դատախազի հայտարարագրում. մեքենան Արմեն Մելքոնյանին Մանուկյանը վաճառել էր 17 մլն 550 հազար դրամով, սակայն այս գումարից միայն 5 մլն 668 հազար դրամն է հայտարարագրվել տարեկան եկամուտների բաժնում։

Հնարավոր է՝ դատախազը գնորդի հետ այլ գործարքի է գնացել։

Ռաֆայել Մանուկյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 176 հազար, որից 33 մլն 176 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի մարման համար դատախազը ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 658 հազար դրամ եկամտահարկի վերադարձ։

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ ՆՍՕՏՏ Ամենայն հայոց Կաթողիկոսին հեռացնելու եւ նրան փոխարինող գտնելու օպերացիայի պատասխանատվությունը դրվել է Կառավարության աշխատակազմի վրա: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ հիմնական աշխատանքն իրականացնում է աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը` պարբերաբար իրավիճակը ներկայացնելով Փաշինյանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանն այդքան էլ գոհ չէ Հարությունյանի աշխատանքից, քանի որ դեռեւս հստակ քայլեր Վեհափառի հեռացման ուղղությամբ չեն արվել. հոգեւորականները պարզապես ավելի են թշնամացել իշխանությունների հետ:

Եկեղեցականների շրջանում զայրույթ է առաջացրել Հարությունյանի ֆեյսբուքյան վերջին գրառումը, որտեղ նա հայտարարել է. «Եպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարությունը խայտառակություն է եւ արձանագրում, որ Կտրիճ Ներսիսյանը հովանավորում է մեր երկրում ահաբեկչությունը եւ ապապետականությունը: Խայտառակություն է նրանց կոչը՝ ազատելու քրեական օրենսգրքի ծանրագույն մեղադրանքներով կալանավայրում հայտնվածներին: Հարգելի եպիսկոպոսներ, գիտենք, որ Ձեզանից շատերը պատանդի կարգավիճակում են Կտրիճ եւ Եզրաս Ներսիսյանների ձեռքում: Ընտրությունը ձերն է: Եթե պատանդի կարգավիճակում եք, նշան տվեք: Բայց դուք էլ պետք է քայլ անեք՝ ազատագրելու Հայ առաքելական եկեղեցին այս աղետից»:

Իշխանական թեւը եւս ճիշտ չի համարել Հարությունյանի այս գրառումը, որը, փոխանակ ներքին կարգով հարթի եկեղեցի-իշխանություն փոխհարաբերությունները, ավելի է վատացնում իրավիճակը: Ըստ կառավարության մեր աղբյուրների, եթե Հարությունյանը ձախողի նոր Կաթողիկոսի ընտրության, Վեհարանից Գարեգին Բ-ին «հեռացնելու» պլանները, ապա չի բացառվում, որ Փաշինյանը նրան կհեռացնի այդ պաշտոնից:

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում հայրենի Կառավարությունում:

 

 




Լրահոս