Armenian text to speach

Դաքքայում տեղի ունեցած Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 27 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Դաքքայում տեղի ունեցած Բանգլադեշի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 27 մարդ։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սայեդուր Ռահմանը։

«Զոհվածների թվում եղել են 25 երեխաներ, որոնցից շատերը 12 տարեկանից փոքր են եղել, ինչպես նաև ինքնաթիռի օդաչուն և ուսուցիչը», – ասել է նա։

Զոհերից մի քանիսի ինքնությունը պարզելու համար անհրաժեշտ է ԴՆԹ թեստ անցկացնել։ Տարբեր աստիճանի այրվածքներով ավելի քան 170 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ «Մենք շարունակում ենք գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Այնուամենայնիվ, որոշ հիվանդների վիճակը մնում է ծայրահեղ ծանր», – նշել է Ռահմանը։




Լրահոս