Երեքշաբթի օրը Ռուսաստանի Կամչատկայի թերակղզու Ավաչայի ծովածոցի շրջանում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ:
Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:59-ին (ԳՄՏ 01:59), 51.2 կմ խորության վրա, Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաքից մոտ 170 կմ հեռավորության վրա, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Գործակալության պաշտոնական Telegram ալիքում նշվում է, որ քաղաքի բազմաթիվ բնակիչներ զգացել են ցնցումները:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի վարչությունը հաստատել է, որ հետցնցումը Պետրոպավլովսկ-Կամչատսկիում և հարակից Վիլյուչինսկ քաղաքում զգացվել է մինչև 4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չի հայտարարվել:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Կամչատկայում տեղի է ունեցել երկրաշարժերի հզոր շարք, որոնցից ամենաուժեղը կազմել է 7.6 մագնիտուդ:
Կիրակի օրը տեղի ունեցած երկրորդ խոշոր երկրաշարժից հետո իշխանությունները ժամանակավորապես հայտարարել էին ցունամիի վտանգի մասին Խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանների համար, սակայն մի քանի ժամ անց նախազգուշացումը հանվել էր:
Անի Վարդանյան





























