Մեկնարկել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների դեմ առ դեմ հանդիպումը։ ԱՊԱ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ նախարարները կքննարկեն Ադրբեջանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, համագործակցության խորացման հնարավորությունները և տարածաշրջանային հարցերում ռազմավարական գործընկերությունը։





























