Ուկրաինական ճգնաժամը ապագայում կարող է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի համար դառնալ նույնը, ինչ Աֆղանստանի պատերազմը նախկին նախագահ Ջո Բայդենի համար։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Bloomberg գործակալությունը։
«Թրամփն արդեն մոտ կես տարի ղեկավարում է ԱՄՆ-ի քաղաքականությունը, իսկ պատերազմը շարունակվում է և հիմա դա արդեն Թրամփի պատասխանատվության ներքո է։ Նա հասկանում է, որ կարող է լուրջ մեղադրանքների ենթարկվել, եթե [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը հաղթի իր նախագահության ընթացքում», – հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը՝ ըստ գործակալության։
























































































