Armenian text to speach

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները կպարգևատրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները կպարգևատրվեն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- գրված է Սիմոնյանի կարգադրության մեջ:




Լրահոս