«Ժողովուրդ» օրաթերթը օրերս հրապարակել էր ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հայտարարագիրը և գրել էինք, որ Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը 112 մլն դրամով գնել են 2022-ի դեկտեմբերին Նաիրի համայնքում և հայտարարագրում դրա ծագման աղբյուրները նշված չեն։
Ի պատասխան այս հրապարակման՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ համապատասխանաբար, գնված առանձնատան գումարի աղբյուրը «բացահայտելու» համար բավարար կլիներ ծանոթանալ նախարար Միրզոյանի կնոջ՝ զուգահեռաբար հրապարակված տարեկան հայտարարագրին, որում ներկայացված է առանձնատան գնման նպատակով Գ. Աբաջյանի անունով ձևակերպված վարկը։
Հոդվածը՝ այստեղ․

























































































