Armenian text to speach

Հանրահայտ Յուդիթ Պոլգարն Արոնյանի մասին հուզիչ գրառում է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունգարացի հանրահայտ շախմատիստուհի Յուդիթ Պոլգարը Լևոն Արոնյանի` Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում հաղթանակի կապակցությամբ հուզիչ գրառում է կատարել սոցցանցերում, իսկ հետո Լևոնի հետ իր արխիվային լուսանկարներից հրապարակել:

«Մարդիկ սիրում են հեքիաթներ, այն պատմությունները, որոնք պատմում են գլխավոր հերոսի դժվարին ուղու մասին: Ահա դրանցից մեկը:

Նրա համար երկար ճանապարհ էր. Վայսենհաուսի առաջին մրցաշարից մինչև Լաս Վեգաս, խորքից մինչև գագաթ: Նա քայլեց այս ճանապարհով: Վեգասում նա հաղթեց Մագնուսին, ապա Նակամուրային, ապա Էրիգայիսիին, իսկ եզրափակչում՝ Նիմանին: Հիանալի ելույթ:

Շնորհավորում եմ Լևոն Արոնյանին Լաս Վեգասում կայացած Freestyle Chess Grand Slam մրցաշարում հաղթելու կապակցությամբ»,- գրել է հունգարուհի շախմատիստը:




Լրահոս