ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ Ռ․ Ավագիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների համալրման և հաշվառման բաժնի ավագ սպա ռազմական դրության պայմաններում՝ 2020թ. դեկտեմբերի 12-ից 2021թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ա․Ռ․ Բաղդասարյանից հանձնարարություն է ստացել ՀՀ կառավարության 24.12.2020թ. թիվ 2180-Լ որոշման 5-րդ կետով նախատեսված կարգով ճշտել և հաստատել «ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության վետերանների հարցերով գլխավոր վարչությունից ուղարկված «Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ և նրանց ընտանիքի անդամների» անվանացանկը, սակայն Ռ․ Ավագիմյանը ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել` Ռ․ Ավետիսյանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված գործողություններին մասնակցություն չունենալու պայմաններում Ռ․ Ավետիսյանի տվյալները ներառել է ՀՀ կառավարության 24.12.2020թ. թիվ 2180-Լ որոշման հավելված N 1 ով նախատեսված ցուցակում, որի հիման վրա Ռ. Ավետիսյանի հայրը՝ ճանաչվել է անհայտ կորած զինծառայողների հիմնադրամի շահառու անձ, սրա արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս, այն է 2021 թվականի մարտի 1-ից 2021թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս անհայտ կորած զինծառայողների հիմնադրամից Ա․ Ավետիսյանին փոխանցվել է 150,000 ՀՀ դրամ ընդհանուր 1350000 ՀՀ դրամ։
Գործը դատարանում է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























