«Դեմ եմ»-ը՝ Նախագահականի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, «Դեմ եմ» նախաձեռնությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա է անելու։

«ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը:

Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը»,-այս մասին հայտնում է նախաձեռնության մամլո ծառայությունը։ :




Լրահոս