
Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո այսօր Աբրահամյանի գլխավորությամբ սկսվեց կառավարության նիստը:
Մինչ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը, նորանշանակ վարչապետը շնորհավորեց Երևանի քաղաքապետի` Տարոն Մարգարյանի ծննդյան օրը` նրան մաղթելով բեղմնավոր գործունեություն:
Հետաքրքրականն այն է, որ ՕԵԿ-ից դուրս եկած նախարարները կարծես թե տխուր ու մի տեսակ անհավես են ներկայացնում օրակարգում ընդգրկված հարցերը: