Armenian text to speach

10 մլն 524 հազարը աշխատանքի վարձատրություն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից․ ո՞վ է երեկ պաշտոնից ազատված Միքայել Զալինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Նիկոլ Փաշինյանը երեկ, գտնվելով արձակուրդում, որոշում էր կայացրել ազատվել Միքայել Զալինյանին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Որոշումը, Փաշինյանի արձակուրդում լինելու հանգամանքով պայմանավորված, ստորագրել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով է Միքայել Զալինյանը և ինչ ճանապարհ է անցել․Այսպիսով, Միքայել Զալինյանը պետական համակարգում աշխատում է դեռ 2009 թվականից որպես ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ՝ Նախարարի առաջին տեղակալի օգնական։ Գրեթե 2 տարի այս պաշտոնում նալուց հետո Զալինյանը տեղափոխվել է Երևանի քաղաքապետարան և աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ Գնումների վարչության գնումների կազմակերպման բաժին Առաջատար մասնագետ, այնուհետև՝ գլխավոր մասնագետ։

2017 թվականից Միքայել Զալինյանը տեղափոխվել է ՀՀ կառավարություն․  Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագիր՝ Համաշխարհային բանկ, ՀՀ կառավարություն՝ Գնումների և ՏՏ խորհրդատու։ 2018-2019 թվականներին ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում է աշխատել Գործերի կառավարման և գնումների կազմակերպման բաժին Բաժնի պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, 2019-2020 թվականներին՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունում՝ Գնումների գործընթացների վերահսկողության վարչությունում՝ Գլխավոր մասնագետ։

2020 թվականին ընդունվել էր աշխատանքի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում՝ Գլխավոր քարտուղար և այդ պաշտոնում 4 տարի աշխատելուց հետո կրկին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից։

Հենց նշանակման տարում Միքայել Զալինյանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում բնակարան է նվիրատություն ստացել, նաև հենց այդ տարի գնել է նոր մեքենա KIA մակնիշի։

Բանկային հաշիվների մնացորդները կազմակերպել են  1 մլն 100 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ և 2 հազար դոլար։

Համաձայն 2024 թվականի տարեկան հայտարարագրի՝ Զալինյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 725 հազար դրամ, որից 10 մլն 524 հազարը աշխատանքի վարձատրություն է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից,  620 հազար դրամը շահաբաժին է «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ից, իսկ գրեթե 1,5 մլն դրամը վարկ է ՀՀ բանկերից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է  3 մլն 443 հազար դրամ։

Էմմա Միքայելյան 




Լրահոս