Ժնևում կկայանա Ուկրաինայի հարցով առաջին հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժնևում տեղի կունենա ուկրաինական ճգնաժամի հարցով առաջին հանդիպումը, որին կմասնակցեն ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստանի և Ուկրաինայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները: Քառյակի հանդիպման մանրամասները մինչև վերջ գաղտնի էին պահվում:

Հանդիպմանը իրենց մասնակցությունն են հասատել են ԵՄ ԱԳ նախարար Քեթրին Էշթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա ուկրաինական գործընկեր Անդրեյ Դեշիցան:

Չնայած կողմերի հայտարարած պատրաստակամությանը, հանդիպումը ցանկացած պահին կարող է տապալվել, հաշվի առնելով Արևելյան Ուկրաինայում սրնթաց փոփոխվող իրավիճակը, գրում news.mail.ru-ն:

Արդեն Ժնև մեկնած ռուսաստանյան պատվիրակության ղեկավարը հայտնել է, որ կողմերը համաձայնեցրել են չորս կետեր, որոնց շուրջ տարվելու են բանակցությունները:

Դրանց թվում են հակամարտության զարգացման կանխումը, ապօրինի խմբավորումների զինաթափումը, Ուկրաինայում հանրաքվեի և ընտրւթյունների անցկացումը:

Հաշվի առնելով փոխադարձ անվստահության մակարդակը և կողմերի տարաձայնությունները սկզբունքային հարցերի շուրջ, սպասումները ժնևյան հանդիպումից շատ ցածր են գնահատվում:

Սակայն ինքնին համդիպման փաստը կարող է դրական լինել, քանի որ ցույց կտա, որ կողմերը վերջնականապես չեն կորցրել համաձայնության հասնելու ունակությունը:




Լրահոս