Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օկուպացված Արցախում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օկուպացված Արցախում՝ Ակնայում և Մարտակերտում, երեկ երեկոյան բռնկված հրդեհները շարունակվում են, հրդեհների գոտիներում հայտնաբերվում է չպայթած զինամթերք, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այրվում են Ակնայի և Մարտակերտի մոտակայքում գտնվող անտառներն ու արոտավայրերը, կրակը տարածվում է հարակից տարածքներ: Տեղում աշխատում են հրշեջ բրիգադները։

Նշվում է, որ տարածքի աղտոտվածությունը ականներով և չպայթած զինամթերքով բարդացնում է հրդեհաշիջման աշխատանքները և սպառնալիք է ներկայացնում հրշեջների համար։

Տեսանյութը կարող եք դիտել ArmLur.am-ի թելեգրամյան ալիքում:




Լրահոս