
Քիչ առաջ ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ երկրի նախագահի ցանկությունն է աջակցել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում:
«Պետք է բարենպաստ պայմաններ ու հարկային դաշտ ստեղծել, որ Հայաստանում ներդրումներ արվեն: Յուրաքանչյուր ներդրողի կողքին պետք է կանգնել: Դա նաև ինձ համար է լինելու սկզբունքային հարց»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ներդրումները շատ լինեն Հայաստանում: