Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հաղորդագրություն տարածեց, որ Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Հետևաբար արտակարգ արբիտրաժի որոշումը Կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։ Սակայն, Կառավարությունը իրեն հատուկ քամահրանքով արձագանքել է, որ «հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին» բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Սա բացահայտ խուսափողականության դրսևորում էր իշխանության կողմից։

ArmLur.am-ն այս մասին Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հարց էր հղել՝ ասելով․
«Պարոն Փաշինյան, ձեր գործունեության օրոք տնտեսվարողները իրենց իրավունքները միջզգային ատյաններում են պաշտպանում։
Լիդիան Արմենիա, Էիր Արաբիա, Սանիտեկ, ԶՊՄԿ և այլն։ Արբիտրաժային դարարանում բազում հայցեր կան։

Ենթադրաբար ՀԷՑ-ն էլ պետականացման քաղաքական ծրագրին գնալուց հետո գնալու է միջազգային դատարաններ և պայքարելու է։
Սա նշանկում է, որ ՀՀ-ի վրա ևս մեկ բեռ կավելանա «խլման» ծրագրով: Կարող եք ասել,  թե հպարտ հարկատուներիս միջոցով կուտակված բյուջեից, որքան գումար եք փոխանցելու ՀԷՑ-ին՝ որպես պարտադիր փոխհատուցում։
Այսպես ասված որքան «կնստի»պետբյուջեի վրա ՀԷՑ-ի պետականացումը։ Որքան են կազմում ՀԷՑ-ի վարկային սպասարկման պարտավորությունները, որ պետությունը պիտի փոխհատուցի, և ունե՞ք հստակ հաշվարկ Հէցը գործարարից խլելու արդյունքում պետբյուջեից ընդհանւր հաշվով որքան գումար եք դուրս գրելու»,- ArmLur.am-ի թղթակիցը հարց էր հնչեցրել, սակայն ստացել խուսափողական պատասխան, ինչպիսին կառավարության պատասխանն է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդին։

Այսպիսով, թեև Նիկոլ Փաշինյանն իր սեղանն ու աթոռը չվերցրեց ու փախեփախ չգնաց, այնուամենայնիվ, պարտվեց արբիտրաժային դատարանում դեռ առաջին փուլով, ինչը անխուսափելի էր ի սկզբանե: Մնացածը՝ վերջնական վարույթի քննությամբ կպարզվի: Սակայն անլուրջ վերաբերմունքը պետական միջոցների նկատմամբ, շարունակվում է Փաշինյանի և իր թիմի կողմից։

Նշենք նաև, որ Ստոկհոլմի պալատի հրատապ արբիտրի որոշումը չի նշանակում, որ ՀԷՑ-ը վերջնականապես հաղթել է ՀՀ կառավարությանը։ Սա միայն ժամանակավոր միջոց է, որը նպատակ ունի կանխել հնարավոր անդառնալի հետևանքները մինչև լիարժեք արբիտրաժային քննության մեկնարկը։

Էմմա Միքայելյան

Մանրամասները ՝տեսանյութում․




Լրահոս