ՍԻՐՈՒՇՈՅԻ ԿԱՐԾԻՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայանալիք մանկական «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Սիրուշոն հանդես կգա հյուրի կարգավիճակով: Երգչուհու խոսքերով` այս երաժշտական տոնը հիանալի առիթ է, ուստի եկե՛ք չփորձենք փնտրել խնդիրներ ու թերություններ, այլ պարզապես ուրախանանք դրանով: Սիրուշոյի համոզմամբ, եթե ուզենանք թերություններ գտնել, ամեն տեղ էլ կգտնենք: Նա բացել է նաեւ մեկ այլ գաղտնիք. մրցույթին կկատարի իր «Քելե-քելե» երգը, բայց նոր, վերամշակված տարբերակով, իսկ երգի ընթացքում նրա հետ բեմում կլինի պարային խումբ, որը «Բերդ» պարը կպարի:
 2012-ին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ»-ի մասին Սիրուշոն ասաց, որ դեռ չի ուզում նշել որեւէ թեկնածուի անուն, պարզապես կոչ արեց այս հարցի շուրջ լինել ավելի թեթեւ ու հանգիստ, եւ այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա չցանկացավ նաեւ քաղաքականացնել այդ մրցույթը` հավելելով, որ եթե  անվտանգության հարցերն իրենց դրական լուծումը ստանան, պետք է մասնակցել, ինչո՞ւ ոչ:




Լրահոս