Հարցը պետք չէ ձգձել. վարչապետը «ջղայնացավ» Աշոտյանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ կառավարության  նիստում, երբ ՀՀ ԿԳ նախարարի  պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագրին և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» որոշման մեջ փոփոխություններ անելու իր առաջարկը, մասնավորապես տարիքային տարբեր խմբերի համար երաժշտական պարապմունքների, կերպարվեստային գործունեության պարապմունքների ուսումնամեթոդական ձեռնարկներ մշակել և հրատարակել, վարչապետ Հովիկ Սբրահամյանն ասաց, որ հարցը պետք  չէ ձգձել, պետք է հարցերին լուծում տալ:

«Ես տեսնում եմ, որ տեղեկանքում տվյալ ծրագրի համար անհրաժեշտ է 648778  դրամ»,- ասաց  վարչապետը, ապա հանձնարարեց ֆինանսների նախարարին պետբյուջեից գումար դուրս գրել խնդիրը լուծելու համար:




Լրահոս