Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արձակուրդ կառավարությունում. իշխանականները հանգիստ են վայելում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունը կարելի է ասել արձակուրդային տրամադրությունների մեջ է` Նիկոլ Փաշինյանը հերթով-շարոքով հրամանագրեր է ստորագրում` գործադիրի անդամներին արձակուրդ ուղարկելու մասին:

ArmLur.am-ը ներկայացնում է, թե հուլիս-օգոստոս ամսվա ընթացքում որ պաշտոնյաներն են արձակուրդում լինելու:

Նշենք, որ հուլիսի 18-ից մինչև հուլիսի 23-ը ներառյալ արձակուրդում է լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

17 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը արձակուրդում է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 18-ը ներառյալ:

Արձակուրդում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը`11 օրով:

Նախօրեին արձակուրդ է մեկնել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը 6 աշխատանքային օրով է արձակուդում գտնվում:

Հուլիսի 16-ից 25-ը ներառյալ արձակուրդում է լինելու նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

5 օրով արձակուրդում է լինելու նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երկար ժամանակով արձակուրդ է մեկնել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան` հուլիսի 21-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ վերջինս ղեկավարում է եկեղեցու դեմ իրականացվող քարոզները:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 5 օրով է արձակուրդում լինելու:

Օգոստոսի 1-ից մինչև 15-ը ներառյալ արձակուրդ է մեկնելու նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկու անգամով է որոշել արձակուրդ մեկնել` օգոստոսի 1-ից 6-ը ներառյալ, այնուհետ օգոստոսի 25-ից 29-ը ներառյալ:

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասրյանը ևս արձակուրդ է մեկնելու հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը ներառյալ:

9 աշխատանքային օրով արձակուրդում է լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյա նը:

Կարճ արձակուրդ է մեկնելու Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը` 4 օրով: Իսկ 10 աշխատանքային օրով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս