
Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը այն կարծիքը հայտնեց, որ ՕԵԿ-ը կամ պետք է միանա ՀՀԿ-ին, կամ պետք է ստեղծի առանձին պարտիա: Նրա կարծիքով` նոր կուսակցություն կարելի էր ստեղծել նաև ՕԵԿ-ի երեք նախարարներից և հիմք դնել արհեստական կոալիցիայի:
Ըստ նրա` ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրաժարականը կապված է միջանձնային կոնֆլիկտի հետ.«Քանի որ նախագահը հայտարարեց, որ նորանշանակ վարչապետը մեծ հնարավորություններ ունի թիմ ձևավորելու, ինձ թվում է, որ Հովիկ Աբրահամյանն ու Արթուր Բաղդասարյանը լեզու չեն գտել, դրա համար է եղել հրաժարականը