Armenian text to speach

«ՀԱՅԱՔՎԵԻ» ԱՐՁԱԳԱՆՔԸ` ՎԵՀԱՐԱՆԻ «ԱԶԱՏՄԱՆ» ԿՈՉԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը զրուցել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ Գագիկ Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհարանը «ազատելու» մասին հայտարարություններին։

 

-Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ «Հայաքվե» նախաձեռնությունն այստեղ՝ Մայր Աթոռում է։ Արդյո՞ք շփումներ եք ունեցել Էջմիածնի բնակիչների հետ։ Ի՞նչ տրամադրություններ են նրանց շրջանում։

-Այո՛, շփվել ենք։ Կառավարության գործողությունների հետեւանքով բնակչության տրամադրությունները օրեցօր ավելի բացասական են դառնում։ Մարդիկ սկսում են հասկանալ, որ երբ իշխանությունները սրբություններին են ձեռք տալիս, անարգում են եկեղեցին, ապա չեն կարող ժողովրդին ընդունելի լինել։ Այս իշխանությունը փրկության հույսով փրփուրներից է կախվում։

-Պարո՛ն Հովհաննիսյան, վարչապետ Փաշինյանը բաց տեքստով ասում է. «Պատրաստ եղեք, գնալու ենք եւ ազատենք Վեհարանը»։ Ի՞նչ կասեք այս հայտարարության վերաբերյալ։ Արդյոք ժողովուրդը կհամախմբվի՞ եւ Վեհափառի պաշտպանությամբ ոտքի կկանգնի՞։

-Եթե իրենք ազատագրելու ջիղ ունեն, թող Արցախը չհանձնեին։ Ումի՞ց են ազատագրում՝ թուրքի պահանջն են կատարում։ Այդ հայտարարություններում ոչ մի ազգային բան չկա։ Իրենք ոչինչ պահել չկարողացան ու հիմա Մայր Աթոռին են սպառնում։ Կարգալույծ եղած հոգեւորականի խոսքերը հիմք ընդունելով՝ արեցին ապազգային հայտարարություններ եւ փորձեցին դա տարածել ժողովրդի մեջ։ Դա նույնն էր, թե դավաճանին հարցնեն հայրենասիրության մասին։

-Ձեր կարծիքով դա դիտավորյա՞լ քայլ էր։

-Իհա՛րկե։ Ինչպե՞ս կարող է դավաճանը հայրենասիրությունից խոսել։ Առավելագույնը կարող է իր դավաճանական պլաններից խոսել։ Եթե իսկապես ուզում էին պարզել ճշմարտությունը, թող դիմեին պատվավոր հոգեւորականի, ոչ թե անպատիվ, երկու անգամ կարգալույծ եղած մեկին։

-Պարո՛ն Հովհաննիսյան, վերջերս տարածվեց մի դեպք, երբ ՔՊ-ական պատգամավորներից մեկը մերժվել էր՝ որպես կնքահայր հանդես գալու համար։ Ինչպե՞ս եք գնահատում դա։

-Երբ մարդը կարող է կանգնել ու Վեհափառի հասցեին անպատիվ արտահայտություններ անել, բնական է, որ հոգեւորականն էլ կարող է պահանջել, որ կնքահորը փոխեն։ Քահանան չի հրաժարվել ծեսը կատարելուց, բայց իրավունք ունի ընտրելու, թե ում է արժանացնում եկեղեցական ծեսի մաս դառնալու։ Եթե մարդը չի հարգում եկեղեցին ու նրա օրենքները, ինչո՞ւ է ներգրավվում եկեղեցական արարողությունների մեջ։

Նրանք, ովքեր չեն հարգում սրբությունը, արժանի չեն եկեղեցի մտնելու։ Հոգեւորականը, որը մերժել է նման մարդու, հարգանքի է արժանի։

Զրուցեց ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆԸ

 

 




Լրահոս