
Հունիսի 8-ին սպասվում են ՏԻՄ հերթական ընտրությունները: Ընտրությունները կկայանան Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր մարզերում: Այս մասին Armlur.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նշված մարզերում սպասվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Թեկնածուների գրանցումը կատարվելու է մայիսի 9-14-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նախընտրական քարոզչությունը կսկսվի մայիսի 26-ին և կավարտվի հունիսի 6-ին:
Նաիրա Հովհաննիսյան